Հորդանանը իսլամիստների դեմ պայքարում դաշնակից ունի
Արաբական Միացյալ Էմիրատները Հորդանանին F-16 կործանիչներ է տրամադրել՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի նպատակով:
Դեռեւս պարզ չէ, թե Էմիրատների ռազմական ինքնաթիռներն ինչ մասնակցություն են ունենալու մարտական գործողությանը:
Ավելի վաղ Հորդանանի իշխանությունները հայտարարել էին, որ ավիահարվածներ են հասցնելու իսլամիստների դիրքերի ուղղությամբ: Այդ կերպ երկիրը վրեժ է լուծում հորդանանցի օդաչու-պատանդի սպանության համար: