Իսլամիստների դեմ պայքարում 727 քուրդ է զոհվել. Իրաքյան Քուրդիստան
                        Իրաքում քրդական համայնքի ներկայացուցիչները հայտարարել են, որ «Իսլամական պետություն» խմբավորման հետ ռազմական գործողությունների ընթացքում ընդհանուր առմամբ զոհվել է  727  քուրդ, իսկ 3,5 հազարը՝ վիրավորվել: 
Իրաքյան Քուրդիստանի կառավարությունը դիմել է ԱՄՆ-ին եւ Եվրոպային՝ զենքի մատակարարման ծավալներն ավելացնելու խնդրանքով: Այդ կերպ քրդերը կկարողանան արդյունավետ պայքարել ջիհադիստների դեմ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

