211652_close_icon

Հորդանանը սպառնում է Իսրայելին 20-ամյա վաղեմության խաղաղ պայմանագրի խզմամբ

views-count966 դիտում article-date 12:50 27-10-2014
Հորդանանի իշխանությունները նախազգուշացրել են Իսրայելին, որ կխզեն նրա հետ 20 տարի առաջ կնքած խաղաղության պայմանագիրը, եթե վերջինս շարունակի վիճելի տարածքներում տներ կառուցել կամ փորձի փոփոխել Երուսաղեմում մուսուլմանների առանցքային սրբավայրի կրոնական կարգավիճակը, հաղորդում է Reuters-ը: «Բոլոր այդ գործողություններն անհամատեղելի են միջազգային նորմերի և միջազգային հումանիտար իրավունքի հետ, և եթե դա շարունակվի, վերջնական արդյունքում սպառնալիքի տակ կհայտնվի խաղաղության մասին պայմանագիրը»,-հայտարարել է Իսրայելում Հորդանանի դեսպան Վալիդ Օբեյդատը:

Նմանատիպ նյութեր