211652_close_icon

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց

views-count3437 դիտում article-date 11:29 08-02-2015
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ի ժամը 10.30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Արագածոտնի մարզի Արագած գյուղում, Թալին և Ապարան քաղաքներում ձյուն է տեղում: Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում:

Նմանատիպ նյութեր