ՀՀ մի շարք տարածաշրջաններում տեղում է ձյուն
                        ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ   փետրվարի 8-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արտաշավանում, Վայքում, Կոտայքի մարզում, Վարդենյաց և Տիգրանաշենի լեռնանցքներում տեղում է ձյուն, Եղեգնաձորում և Աշտարակում` անձրև:
Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ- տեղ մերկասառույց է:
Ապարանում և Մեղրիում մառախուղ է, Գավառում և Ճամբարակում` քամի:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

