Եղանակը՝ առաջիկա օրերին
Հայաստանի հանրապետության տարածքում փետրվարի 8-12-ը շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ ամպրոպ:
Փետրվարի 8-ին եւ 9-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վրկ. արագությամբ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 08-ի գիշերը կբարձրանա 8-10, ցերեկը կնվազի 3-4 աստիճանով:
Փետրվարի 8-12-ը մայրաքաղաքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: