Դոլարներով զարդարված ակումբ՝ Ալյասկայում. ֆոտոշարք
ԱՄՆ Ալյասկայում գտնվող Salty Dawg Saloon ակումբն ամբողջությամբ զարդարված է դոլարներով: Այն գտնվում է Հոմեր քաղաքում:
Այցելուները մեծ հաճույքով են գալիս այստեղ՝ ֆուտբոլային խաղեր դիտելու համար:
Այս ակումբի շենքը հիմնվել է դեռևս1897թ-ին:
Տարիներ առաջ անսովոր մի ավանդույթ է հաստատվել այստեղ: Մի օր հաճախորդներից մեկը պատին է փակցրել դոլարի թղթադրամը, ասելով որ այն թողնում է իր ընկերոջը, որ նա ավելի ուշ կգա խմելու: Ժամանակի ընթացքում դոլարներ փակցնելը դարձել է ավանդույթ:
Յուրաքանչյուր արտասահմանցի մեծ հաճույքով մի դոլարանոց է թողնում այստեղ: