2571 դիտում
16:53 07-02-2015
Դեսպան Եգանյանը հանդիպել է Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահին
Փետրվարի 6-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հանդիպում ունեցավ Կանադա – Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ, Կանադայի խորհրդարանի պահպանողական կուսակցության անդամ Հարոլդ Ալբրեխտի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեց երկկողմ կարևորություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ կատարվեց միջխորհրդարանական հարաբերություններին, մասնավորապես 2015թ. մայիսին սպասվող` ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի Կանադա կատարելիք այցին:
Դեսպան Եգանյանը ներկայացրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Կանադայում իրականացվելիք միջոցառումները: Հարոլդ Ալբրեխտը խոստացավ լիակատար աջակցություն ցուցաբերել դեսպանության և հայ համայնքի կողմից իրականացվող գործունեությանը:
Մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային և միջազգային կարևորության մի շարք հարցերի շուրջ:
Նմանատիպ նյութեր
843 դիտում
15:35 26-03-2015
Օտտավայում կայացավ Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի տարեկան նիստը
2098 դիտում
14:07 10-11-2016
Դեսպան Եգանյանը ելույթ է ունեցել «Կանադա-Եվրասիա-Ռուսաստան» բիզնես ընկերակցության ամենամյա համաժողովին
1672 դիտում
17:04 13-04-2019
Հայաստան-Կանադա և Հայաստան-Շվեյցարիա խորհրդարանական բարեկամական խմբերը կղեկավարի Արման Եղոյանը
Այս բաժնից
958 դիտում
20:03 31-12-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
7654 դիտում
19:57 31-12-2024
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի Ամանորի շնորհավորական ուղերձը