1760 դիտում
09:54 07-02-2015
Արտարժութային ավանդների իրական ծավալը վերջին եռամսյակում նվազել է 43.7 մլն դոլարով. 168 Ժամ
«168 ժամ» թերթը գրում է, որ ՀՀ քաղաքացիներն իրենց խնայողությունների մեծ մասը պահում են արտարժույթով: Դատելով ներկայացված տվալներից՝ 2014թ. դեկտեմբերի վերջին ՀՀ բնակիչները բանկերում ունեցել են 85.64 միլիարդ դրամին համարժեք արտարժութային ցպահանջ հաշիվներ և 550.1 մլրդ դրամին համարժեք արտարժութային ժամկետային ավանդներ: Միասին՝ 636.64 մլրդ դրամ: Սեպտեմբերի վերջին այդ նույն ցուցանիշը եղել է 565.33 մլրդ դրամին համարժեք արտարժույթ: Ստացվում է, որ երեք ամիսների ընթացքում արտարժութային ավանդների մեծությունն աճել է 71.31 մլրդ դրամով կամ 12.6%-ով: Թվում է՝ դրամային ավանդները նվազել են, արտարժութային ավանդները՝ աճել: Այսինքն, կարող է թյուր կարծիք ստեղծվել, որ ՀՀ քաղաքացիները, ճիշտ է, մոտ 30 մլրդ դրամի չափով դուրս են բերել իրենց դրամային խնայողությունները բանկերից, սակայն ոչ թե դրել են ներքնակի տակ, այլ վերածել արտարժույթի ու կրկին դրել բանկում: Դեռ մի բան էլ ավելի շատ են դրել, և բանկերի փողը ոչ միայն չի նվազել, այլև ավելացել է: Ցավոք, այդպես չէ:
Այդպես չէ, որովհետև կա փոխարժեքի գործոնը: 636.64 մլրդը չի կարելի ուղղակիորեն համեմատել 565.33-ի հետ: Որովհետև այդ 565.33 մլրդն դրամն այն ժամանակ ավելի մեծ գումար էր, քան այսօրվա 636.64 մլրդը: Ու այդ թվերը համեմատելու համար նախ՝ անհրաժեշտ է «ինդեքսավորել»՝ ըստ փոխարժեքի: Որպեսզի ավելի ճիշտ ու պարզ լինի, այդ թվերը պետք է դիտարկել ԱՄՆ դոլարով (քանի որ խոսքը վերաբերում է արտարժութային ավանդներին): Սեպտեմբերի վերջին դոլարն արժեր 408.48 դրամ, հետևաբար՝ բանկերում եղած արտարժութային ավանդների և հաշիվների մեծությունը կազմել է 1 միլիարդ 384 միլիոն դոլար: Դեկտեմբերի վերջին դոլարն արժեր արդեն 474.97 դրամ: Այսինքն՝ արտարժութային ավանդների և հաշիվների ծավալը կազմել է 1 միլիարդ 340.3 միլիոն դոլար: Ստացվում է՝ արտարժութային ավանդների իրական ծավալը վերջին եռամսյակում նվազել է 43.7 մլն դոլարով կամ 20.7 մլրդ դրամով:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2069 դիտում
10:26 09-05-2015
ՀՀ առևտրային բանկերի ժամկետանց վարկերի ծավալը 2015 թվականի առաջին եռամսյակում ավելացել է. 168 Ժամ
4868 դիտում
10:38 06-07-2017
Այս տարվա առաջին եռամսյակում դեպի Հայաստան փոխանցվել է 240.2 մլն դոլար. «168 ժամ»
1253 դիտում
14:14 08-02-2021
Արցախի բանկերում նվազել են ավանդների ու տրամադրված վարկերի ցուցանիշները
Այս բաժնից
1456 դիտում
08:30 17-12-2024
Ռուսական ալիքների հարցով որոշում ունեն. «Փաստ»
1249 դիտում
07:41 17-12-2024
Էդմոն Մարուքյանը ճոխ է նշել իր կուսակցության իննամյակը. «Փաստ»
1330 դիտում
09:15 14-12-2024
Հայաստանի զինված ուժերում մի շարք նոր պաշտոններ կստեղծվեն. նախագիծ․ «Փաստ»