211652_close_icon

Կայացել է ԼՂՀ-ՀՀ ԱԺ պատգամավորների հանդիպումը

views-count3441 դիտում article-date 20:05 06-02-2015
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը փետրվարի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորական պատվիրակությանը, որի կազմում էին Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի և ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներ: Հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով, որին միացել են նաև Արցախի խորհրդարանի խումբ-խմբակցությունների ներկայացուցիչները: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի շփման գծի երկայնքով լարվածության ավելացման արդյունքում ստեղծված իրավիճակին վերաբերող հարցերը: Անդրադառնալով ս.թ. հունվարի 31-ին Քաշաթաղի շրջանում տեղի ունեցած միջադեպին՝ օրենսդիրներն ընդգծել են նման իրավիճակներում խնդիրներն օրենսդրության շրջանակներում կարգավորելու անհրաժեշտությունը: Հանդիպմանը կարևորվել են Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի համագործակցության ընդլայմանն ու 2015 թվականին իրականացվելիք ծրագրերին վերաբերող հարցերը:

Նմանատիպ նյութեր