Շակիրան հրապարակել է որդու առաջին լուսանկարը
Հունվարի 29-ին Բարսելոնայում լույս աշխարհ եկավ երգչուհի Շակիրայի եւ ֆուտբոլիստ Ժերար Պիկեի երկրորդ որդին:
Փոքրիկի մայրը Instagram-ի իր էջում հրաապարակել է նրա առաջին լուսանկարը: Փոքրիկին տեսնելու հնարավորություն, իհարկե, առայժմ չկա, քանի որ լուսանկարում պատկերված է նրա ոտքը:
«Ես հայրիկիս ոտքերն ունեմ: Նրանք այնպիսի տեսք ունեն, ասես ես ողջ կյանքում ֆուտբոլ եմ խաղացել»,-գրառել է Շակիրան: