1274 դիտում
17:54 06-02-2015
Հովիկ Աբրահամյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
Երկօրյա աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում այսօր մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջին նիստին:
Մինչ նիստի օրակարգային հարցերի քննարկումը ելույթով հանդես են եկել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կառավարությունների ղեկավարները: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, դիմելով նիստի մասնակիցներին, ընդգծել է, որ Հայաստանը մշտապես կողմնակից է եղել ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը, որոնք ուղղված են բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը և փոխշահավետ համագործակցության զարգացմանն ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային և տարածաշրջանային կառույցների ձևաչափով: Վարչապետի խոսքով՝ կարևոր է, որ ԵՏՄ-ն ստեղծվել է փոխըմբռնման և բարեկամության հիմքի վրա և կոչված է ապահովել անդամ երկրների ժողովուրդների բարեկեցությունը:
Ողջունելով Ղրղզստանի միանալը ԵՏՄ-ին՝ Հովիկ Աբրահամյանը համոզմունք է հայտնել, որ այն կնպաստի Միության տնտեսական ներուժի ավելացմանը:
Հովիկ Աբրահամյանը վտահեցրել է, որ Հայաստանի ներկայացուցիչները կշարունակեն սերտորեն համագործակցել ԵՏՄ անդամ պետությունների եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի իրենց գործընկերների հետ՝ ԵՏՄ շրջանակում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների և ԵՏՄ պայմանագրի դրույթների կատարումն ապահովելու նպատակով:
Ելույթի վերջում վարչապետ Աբրահամյանն առաջարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերից մեկն անցկացնել Հայաստանում:
Անցնելով նիստի օրակարգային հարցերին՝ կառավարությունների ղեկավարները քննարկել են ԵՏՄ շրջանակում տնտեսական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Մասնավորապես, որոշվել է համատեղ մշակել Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքում Եվրասիական ինժեներինգային կենտրոնի ստեղծման հայեցակարգ:Նիստում քննարկվել են նաև Եվրասիական տնտեսական միությանը Ղրղզստանի Հանրապետության միանալուն առնչվող հարցեր:
Նիստի վերջում ԵՏՄ անդամ պետությունների վարչապետները ստորագրել են մի շարք աշխատանքային փաստաթղթեր:
Նիստում որոշվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել մայիսի վերջին՝ Ղազախստանում:
Նմանատիպ նյութեր
737 դիտում
18:55 29-05-2015
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
2554 դիտում
18:55 13-04-2016
Վարչապետը Մոսկվայում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
1677 դիտում
23:03 27-10-2016
Վարչապետ Կարեն Կարապետյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
Այս բաժնից
1285 դիտում
20:03 05-01-2025
Խոսենք փաստերով․ Նիկոլ Փաշինյանի օրոք որևէ ռազմավարական օբյեկտ կառուցվե՞լ է․ Նորիկ Նորիկյան
1294 դիտում
18:15 05-01-2025
Տեր, ինչու բազմացան ինձ հալածողները և շատերը ելան իմ դեմ. Փաշինյանը շնորհավորել է Սուրբ Ծննդյան տոնի առթիվ
1846 դիտում
16:07 05-01-2025
Եթե Տիրան Խաչատրյանը ճանաչվի մեղավոր, ապա Նիկոլ Փաշինյանը պետք է դատվի ավելի ծանր հանցագործության համար