slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
211652_close_icon

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

views-count851 դիտում article-date 18:55 29-05-2015
Աշխատանքային այցով Ղազախստանում գտնվող վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: Նիստում ելույթով հանդես են եկել ԵԱՏՄ անդամ պետությունների վարչապետները: Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր խոսքում նշել է, որ մեկ տարվա ընթացքում, ինչ ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության համաձայնագիրը, որոշումների և համաձայնությունների իրականացման ընթացքը ցույց է տալիս, որ բոլոր մասնակիցների կողմից առկա է ինտեգրացիոն գործընթացները խորացնելու պատրաստակամություն: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ սերտ առևտրատնտեսական հարաբերությունները, ներդրումային և տեխնոլոգիական կապերը պետք է նպաստեն անդամ երկրների տնտեսությունների արդիականացմանը և մրցունակության բարձրացմանը: Հայաստանի վարչապետն անդրադարձել է օրակարգային մի շարք հարցերի՝ ներկայացնելով իր տեսակետները և առաջարկները: Կառավարության ղեկավարը ներկայացրել է իր մոտեցումները համագործակցության ընդլայնման հեռանկարների շուրջ: Նիստի ընթացքում ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են ԵԱՏՄ շրջանակում հետագա համագործակցության զարգացմանն ուղղված մոտ երկու տասնյակ հարցեր: Նիստի արդյունքում ստորագրվել և հավանության են արժանացել մի շարք փաստաթղթեր, որոնք ամրագրում են անդամ պետությունների փոխգործակցությունը տնտեսության բազմաթիվ ոլորտներում: Մասնավորապես, հաստատվել է թեթև արդյունաբերության զարգացման միջոցառումների ծրագիրը, որը նախատեսում է փոխշահավետ արդյունաբերական կոոպերացիայի զարգացման գործիքների կիրառման միջոցով խթանել ոլորտում մրցունակ ապրանքների արտադրությունը: Հավանության է արժանացել ԵԱՏՄ անդամ պետություններում գյուղատնտեսության համար մեքենաների և սարքավորումների արտադրության զարգացման համար պայմաններ ստեղծելու հարցը: Քննարկվել են նաև մի շարք փաստաթղթերի նախագծեր, որոնց ընդունումը նախատեսված է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից: Որոշվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել սեպտեմբերին Բելառուսում: Նիստի ավարտին տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական միության ստեղծմանը նվիրված փոստային հոբելյանական նամականիշների մարման արարողությունը: Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից հետո կայացել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների առանձնազրույցը Վիետնամի վարչապետ Նգուեն Տան Զունգի հետ, որից հետո ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև համաձայնագիրը:

Նմանատիպ նյութեր