2533 դիտում
18:55 13-04-2016
Վարչապետը Մոսկվայում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Մոսկվայում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:
Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ ԿԱ առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանը, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, պաշտոնատար այլ անձինք:
Նախ կայացել է ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը՝ նեղ կազմով, որին հաջորդել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը՝ ընդլայնված կազմով: Կառավարությունների ղեկավարները քննարկել են Եվրասիական տնտեսական միության ընթացիկ օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Հատկապես կարևորվել է ԵԱՏՄ-Չինաստան ձևաչափում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ երկխոսության և տնտեսական համագործակցությունը նոր մակարդակի հասցնելու հարցը: Նիստի ավարտին ստորագրվել են մի շարք որոշումներ՝ աշխատանքային ընթացակարգերով:
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը զրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ: Դմիտրի Մեդվեդևի առաջարկով, Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կկայանա Երևանում՝ 2016թ. մայիսի 20-ին:
Նմանատիպ նյութեր
3766 դիտում
19:59 14-08-2017
ՀՀ վարչապետը Աստանայում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1385 դիտում
12:24 24-10-2019
Վարչապետ Փաշինյանը Մոսկվայում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
Այս բաժնից
916 դիտում
12:53 24-12-2024
Երևանում աղբահանության վճարները կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի
517 դիտում
12:30 24-12-2024
Հրավառություն իրականացնող կազմակերպությունները պետք է ունենան լիցենզիա. ՆԳՆ