Ուկրաինան խնդրել է հանձնել Յանուկովիչին
                        Ուկրաինայի գլխավոր դատախազությունը Ռուսաստանին է դիմել՝ նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին հանձնելու խնդրանքով: Այս մասին Գերագույն Ռադայում ելույթի ժամանակ հայտնել է գլխավոր դատախազ  Վիտալի Յարեման:
Նշենք, որ Ուկրաինայի նախկին նախագահ Վ. Յանուկովիչը հեռացվել էր իր պաշտոնից անցած տարվա փետրվարի վերջին՝ Կիևում տեղի ունեցած մասսայական ցույցերից հետո: 
Այդ ժամանակ Յանուկովիչին և մի շարք այլ պաշտոնյաներ մեղադրվել էին խաղաղ բնակչության մասսայական սպանություների մեջ և միջազգային հետախուզում հայտարարել: 
Նշենք, որ Յանուկովիչի գտնվելու վայրի մասին ստույգ տեղեկություն չկա, վերջին անգամ նա մամլո ասուլիս է տվել ՌԴ Ռոստով քաղաքում:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

