Ազգային ընդդիմադիր շտաբը իշխանություններին տվել է ձերբակալվածներին ազատ արձակելու համար մի քանի ժամ, գրում է «Украинская правда»-ն:
Միայն Կիևում Ուկրաինայի ՆԳՆ հաղորդագրության համաձայն բերման է ենթարկվել 118 մարդ, Չերկեսկում` 58:
«Դրանք վայրի թվեր են: Մարդիկ դուրս են եկել խաղաղ ակցիայի և նրանց ոստիկանները ծանակելով և ուժով նետել են ճաղերի հետև: Մենք արդեն չենք պահանջում, այլ տեղեկացնում ենք Յանուկովիչին, որ եթե նա հիմա չսկսի ազատ արձակման գործընթացը, ապա ուկրաինական ազգը ինքը կսկսի զբաղվել հակահաբեկչական ակցիայով », -ասել է շտաբի ղեկավար Սերգեյ Պաշինսկին: