ՌԴ Պետդումայում առաջարկել են Յանուկովիչին հանձնել Ուկրաինայի իշխանություններին
Ռուսաստանի «Միացյալ Ռուսաստան» կուսակցության պատգամավոր Վալերի Յակուշևն առաջարկել է Ուկրաինայի նախկին նախագահ Նիկտոր Յանուկովիչին հանձնել Ուկրաինայի իրավապահներին, հաղորդում է «Մոսկվա» ռադիոկայանը:
«Նրա տեղն այնտեղ պետք է լինի: Այդ մարդը դավաճանել է ուկրաինացի ժողովրդին և փախել, իսկ նրան պետք է գտնել ու դատել: Մենք իրավունք չունենք նրան պաշտպանելու»,-ասել է Յակուշևը:
Ռուս պատգամավորը հավելել է նաև, որ Յանուկովիչի նման քաղաքակն գորիծներն անելիք չունեն Ռուսաստանում:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի գլխավոր դատախազությունը 30-ից ավելի քրեական գործ է հարուցել Կանուկովիչի և նրա համախոհների նկատմամբ: