30162 դիտում
13:30 06-02-2015
52-ամյա տղամարդը իր բարեկամուհու բնակարանում պայթեցրել է ինքնաշեն ռումբը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորքի 9-րդ զանգվածի թիվ 17 շենքում, ըստ նախնական տեղեկությունների, պայթյուն է տեղի ունեցել:
Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված շենքի 102 բնակարանից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են տեղափոխվել 46-ամյա Անահիտ Խաչատրյանն ու 4-ամյա Էլեն Դալլաքյանը: Վերջիններս այս պահին գտնվում են հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ Նոր Նորքի ոստիկանապետ Լայերտ Գրիգորյանի գլխավորությամբ, ովքեր տաք հետքերով կարողացան հայտնաբերել 52-ամյա Մելիք Գալստյանին, ով տեղափոխվեց ոստիկանության Նոր Նորքի բաժին:
Վերջինս կասկածվում է Ա. Խաչատրյանին և նրա քրոջ թոռանը՝ Է. Դալլաքյանին մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ: Հարևանները ֆոտոլրագրողին ասում էին, որ Մ. Գալստյանը ինքնաշեն ռումբ է պայթեցրել, ինչի հետևանքով մարդիկ տուժել են:
Արդեն նշված հասցե են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնի քննիչները, ինչպես նաև փորձաքրեագետը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բնակարանը գտնվում է 6-րդ հարկում և մինչև 1-ին հարկը սանդուղքներն ամբողջովին պատված են արյունով:
Փաստի առթիվ Նոր Նորքի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երեխային «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից քիչ առաջ տեղափոխեցին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1863 դիտում
15:25 05-02-2015
Կամավոր հանձնել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, ինքնաշեն նռնակ և փամփուշտներ
Այս բաժնից
2077 դիտում
19:59 22-11-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (24.11.2024 թ․)