Ադրբեջանը հայտնում է առաջնագծում իր զինծառայողի մահվան մասին
Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ երեկ երեկոյան առաջնագծում սպանվել է իր զինծառայողներից մեկը՝ շարքային Աղաևը Ֆարիդ Ռուֆաթ օղլուն, հաղորդում է Apa գործակալությունը:
Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարության՝ հրազենային վիրավորումը Աղաևը ստացել է հայկական կողմի արձակած կրակոցից և չնայած ցուցաբերված առաջին բուժօգնությանը, ադրբեջանցի զինծառայողը մահացել է:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում: