Ադրբեջանը հայտնում է առաջնագծում իր կորստի մասին
Ադրբեջանական Musavat լրատվական կայքը, հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, հայտնում է, որ մարտի 26-ին հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իբրև հայկական կողմի արձակած կրակոցից սպանվել է Ադրբեջանի ԶՈՒ ծառայող, շարքային Քյազիմով Էթիբար Խուդավի օղլուն:
Չի հաղորդվում, սակայն, թե որ հատվածում է տեղի ունեցել միջադեպը: