Ադրբեջանը հայտնում է առաջնագծում իր կորստի մասին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր հայտնել է, որ մարտի 11-ի երեկոյան առաջնագծում սպանվել է ադրբեջանական զինված ուժերի ծառայող, շարքային Աթաև Անար Մամեդ օղլուն:
Միևնույն ժամանակ Ադրբեջանի ՊՆ-ն չի հայտնում, թե հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման որ հատվածում է տեղի ունեցել միջադեպը:
Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել էր, թե իբր անցած գիշեր հայկական ստորաբաժանումները դիվերսիոն գործողություններ են իրականացրել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Այսօր ԼՂՀ ՊՆ-ն հայտնել է, որ լուրն իրականությանը չի համապատասխանում և ադրբեջանական քարոզչության վառ երևակայության հերթական արգասիքն է: