211652_close_icon
views-count1722 դիտում article-date 13:54 06-02-2015

Հարուցվել է քրգործ՝ հակառակորդի կողմից ՀՀ զինծառայող Շեքսպիր Հակոբյանի սպանության դեպքի առթիվ

ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից ազգային, ռասայական, կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով ՀՀ զինված ուժերի ժամկետային զինծառայող, շարքային Շեքսպիր Մխիթարի Հակոբյանի սպանության դեպքի առթիվ։ 2015 թվականի փետրվարի 5-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, հակառակորդի կողմից, ազգային, ռասայական, կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով, սպանելու դիտավորությամբ արձակած կրակոցի հետևանքով մեջքի շրջանում հրազենային վիրավորում է ստացել N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում մարտական հերթապահության նշանակված, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Շեքսպիր Հակոբյանը: Ստացված հրազենային վիրավորումից զինծառայող Շ.Մխիթարյանը տեղում մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով: Կատարվում է նախաքննություն: ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր