211652_close_icon
views-count2840 դիտում article-date 12:44 24-01-2015

Հարուցվել է քրգործ` հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի կողմից հայ զինծառայողաների սպանության և սպանության փորձի դեպքի առթիվ

23.01.2015 թվականին՝ ժամը 09:00-ի սահմաններում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը հարձակում է իրականացրել N զորամասի պահպանության շրջանի մարտական հենակետի ուղղությամբ: Մարտական գործողությունների արդյունքում ստացած հրազենային մարմնական վնասվածքներից զոհվել են լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանը, ժամկետային զինծառայող, շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյանը: Հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Հովհաննես Վարուժանի Ավանեսյանը: Վերջինիս վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլախավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ, 13-րդ և 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 13-րդ կետերով: Կատարվում է նախաքննություն: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նմանատիպ նյութեր