2121 դիտում
10:38 06-02-2015
Ադրբեջանը ցանկանում է հասկացնել, որ Ռուսաստանից չի քաշվում. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային և ՌԴ դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկուն, ովքեր Հայաստան են ժամանել՝ մասնակցելու անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցերով ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների կոորդինացիոն խորհրդի նիստին։
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ևս հանդիպել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ: Ուշագրավ զուգադիպությամբ այդ նույն ժամանակահատվածում ադրբեջանական կողմը հերթական անգամ խախտում էր հրադադարի ռեժիմը ԼՂՀ պաշտպանական դիրքերի և ՀՀ սահմանամերձ գյուղերի ուղղությամբ:
Տպավորություն է, որ այս կերպ Ադրբեջանը ցանկանում է հասկացնել, որ Ռուսաստանից չի քաշվում, կամ էլ ռուսական կողմն ինքն է ադրբեջանցիներին հանձնարարում լկտիանալ, որպեսզի ռուս պաշտոնյաները Հայաստանի ղեկավարությանը սփոփելու առիթ ունենան:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1222 դիտում
09:06 21-06-2023
Ինչ է ցանկանում հասկացնել Փաշինյանը եվրոպացիներին․ «Ժողովուրդ»
4170 դիտում
14:11 12-01-2017
«Երկաթուղու շինարարության տնօրինության» լուծարմամբ խաչ չի քաշվում հայ-իրանական երկաթուղու վրա. ՏԿՏՏ նախարար
38931 դիտում
16:15 01-06-2018
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյան. «Մարզում ՀՀԿ-ի ազդեցությունը կամաց-կամաց հետ է քաշվում». aravot.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1048 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1276 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»