2534 դիտում
19:04 05-02-2015
Մելանյա Առուստամյան նշանակվել է Հանրային պաշտպանի գրասենյակի նոր ղեկավար
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը 2015թ. փետրվարի 3-ին փաստաբանների պալատի խորհրդի անդամ, փաստաբան Մելանյա Առուստամյանին նշանակել է Հանրային պաշտպանի գրասենյակի նոր ղեկավար՝ չորս տարի ժամկետով:
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը այսօր Հանրային պաշտպանի գրասենյակի աշխատակազմին է ներկայացրել Հանրային պաշտպանի գրասենյակի նոր ղեկավարին: Հանրային պաշտպանի նախկին ղեկավար Մասիս Ղազանչյանը ազատվել էր աշխատանքից սեփական դիմումի համաձայն:
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը նոր ղեկավարին ներկայացնելիս շնորհակալություն է հայտնել Մասիս Ղազանչյանին արդյունավետ աշխատանքի և Հանրային պաշտպանի գրասենյակի կայացման հարցում ունեցած անգնահատելի ավանդի համար և նոր ղեկավարին մաղթել է բեղմնավոր աշխատանք ի շահ փաստաբանական ինստիտուտի և մասնավորապես հանրային պաշտպանի գրասենյակի զարգացման:
Մելանյա Առուստամյանը շնորհակալություն հայտնելով փաստաբանների պալատի խորհրդից՝ նման պատասխանատու պաշտոնն իրեն վստահելու համար, համոզմունք է հայտնել, որ ջանք ու եռանդ չի խնայի արդարացնելու թե՜ խորհրդի անդամների և թե՜ հանրային պաշտպանների հույսերը:
Հիշեցնենք, որ Հանրային պաշտպանի ղեկավարին բաց քվեարկության ընթացակարգով նշանակում է Հայաստանի փաստաբանների պալատի խորհուրդը, իսկ ղեկավարի թեկնածությունն առաջարկում է Փաստաբանների պալատի նախագահը:
Նմանատիպ նյութեր
1894 դիտում
20:02 01-11-2021
Գևորգ Մկրտչյանը նշանակվել է ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար
3768 դիտում
17:25 22-08-2017
ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի նոր տեղակալ է նշանակվել
Այս բաժնից
976 դիտում
10:06 08-01-2025
Արտոնյալ պայմաններով Հայաստան ներկրվող էլեկտրամոբիլների քվոտան պահպանվել է, փոխվել է դրա բաշխման սկզբունքը
1021 դիտում
22:00 07-01-2025
Ալիևը հայտարարել է, թե պետք է շարունակեն սահմանազատումը․ հունվարին սահմանին հանդիպում են նախաձեռնել