211652_close_icon
views-count4345 դիտում article-date 16:38 05-02-2015

Հայտնի են Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի մրցակիցները

ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում այսօր Շվեյցարիայի Նիոն քաղաքում, տեղի ունեցավ Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2017 թ. առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականն ընդգրկվեց E խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Դանիայի, Ռումինիայի, Ուելսի, Բուլղարիայի և Լյուքսեմբուրգի հավաքականները: Ընդհանուր առմամբ, ընտրական փուլի մասնակից 52 թիմերը վիճակահանությամբ բաժանվեցին 9 խմբերի, որոնց հաղթողները ձեռք կբերեն եզրափակիչ մրցաշարի ուղեգիր: Խմբերում երկրորդ տեղ զբաղեցրած լավագույն արդյունքով 4 թիմերը փլեյ-օֆֆ փուլում կվիճարկեն 2017 թ. Լեհաստանում կայանալիք եզրափակիչ մրցաշարի վերջին 2 ուղեգրերը: Մրցաշարին առաջին անգամ կմասնակցեն 12 թիմեր: Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի խաղացանկը հայտնի կդառնա ավելի ուշ:

Նմանատիպ նյութեր