ՀՀ Ֆուտզալի առաջնության խաղացանկում փոփոխություններ են կատարվել
Ինչպես տեղեկացնում է ՀՀ Ֆուտզալի և կանանց ֆուտբոլի բաժանմունքը, հաշվի առնելով, որ ՀՀ ֆուտզալի հավաքականը մասնակցելու է ֆուտզալի Եվրոպայի 2016 թ. առաջնության հիմնական փուլին, ՀՀ ֆուտզալի առաջնության խաղացանկում տեղի են ունեցել հետևյալ փոփոխությունները.
7-րդ տուրի «Հրազդան ֆզ»-«Yerevan IT» հանդիպումը տեղի կունենա փետրվարի 15-ին,
8-րդ տուրի բոլոր հանդիպումները կկայանան փետրվարի 10-ին,
9-րդ տուրի հանդիպումները կկայանան փետրվարի 17-ին և 18-ին,
10-րդ տուրի «Թալգրիգ»-«Yerevan IT» հանդիպումը կկայանա փետրվարի 12-ին,
«Մռավ»-«Հրազդան ֆզ» հանդիպումը՝ փետրվարի 13-ին,
«Գյումրի»-ՀՊՏՀ հանդիպումը՝ փետրվարի 20-ին: