211652_close_icon

Գրպանահատին բռնեցին հանցանքի պահին

views-count1398 դիտում article-date 17:21 05-02-2015
Օրերս ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի 6-րդ բաժանմունքի ծառայողները Միկոյան փողոցի թիվ 5/5 հասցեի մոտից բերման են ենթարկել 1973 թ. ծնված Գարիկ Գ.-ին, որը նույն հասցեի մոտ` թիվ 9 երթուղու միկրոավտոբուսի սրահում, մի տղամարդու տաբատի գրպանից փորձել էր գումար գողանալ, սակայն բռնվել էր ոստիկանության ծառայողների կողմից: Տուժողից ընդունվել է հաղորդում: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր