211652_close_icon
views-count1823 դիտում article-date 12:53 10-08-2019

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Եմենում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է արել Եմենում շարունակվող հակամարտության կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները: Հայտնում է ria.ru-ն: Ավելի վաղ Al-Arabiya հեռուստաալիքը հայտնել էր, որ Եմենի Ադեն քաղաքում նախագահական պալատի անվտանգությունն ապահովող բրիգադի ճամբարում բախման ժամանակ մահացել է առնվազն 30 մարդ: «Գլխավոր քարտուղարը խորապես մտահոգված է Ադենում, այդ թվում և նախագահական պալատի և միջազգային օդանավակայանի մոտակայքում վերջին օրերին տեղի ունեցող բախումներով: Նա կոչ է անում կողմերին դադարեցնել ռազմական գործողություններն ու ապահովել միջազգային հումանիտար իրավունքի նորմերի պահպանումը»,- ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մեջ: Եմենում կառավարության և շիական «Անսար Ալլա» շարժման ներկայացուցիչերի միջև շարունակվում է 2014 թվականից:

Նմանատիպ նյութեր