ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել Խաղաղության միջազգային օրը դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ է արել աշխարհում բոլոր հակամարտությունների մասնակիցներին սեպտեմբերի 21-ին՝ Խաղաղության միջազգային օրը դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները: Հայտարարությունը տեղադրված է ՄԱԿ-ի պաշտոնական կայքում:
«Կոչ եմ անում բոլոր հակամարտող կողմերին վայր դնել զենքը և հետևել գլոբալ հրադադարի ռեժիմին: Կոչ եմ անում բոլորին դադարեցնել սպանություններն ու ավերածությունները և պայմաններ ստեղծել, որոնք կնպաստեն ամուր խաղաղության հաստատմանը»,-ասել է նա:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաև հիշեցրել է այդ օրվա թեման՝ «Գործընկերություն՝ հանուն խաղաղության» և հրավիրել ՄԱԿ-ի բոլոր գործընկերներին՝ միանալու այդ կոչին և հասնելու 24-ժամյա հաշտության: