3182 դիտում
10:12 14-07-2020
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել դադարեցնել մարտական գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հանդես է եկել մեկնաբանությամբ հայ-ադրբեջանական սահմանին բախումների վերաբերյալ՝ ներկայացնելով գլխավոր քարտուղարի մտահոգությունը։
«Գլխավոր քարտուղարը անհանգստություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին այդ թվում ծանր զինատեսակների օգտագործմամբ փոխհրաձգության մասին հաղորդագրությունների կապակցությամբ, որոնք, ինչպես հաղորդվում է, հանգեցրել են մարդկային կորուստների։ Գլխավոր քարտուղարը կոչ է անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները, բոլոր ներգրավված կողմերին կոչ է անում քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու և սադրիչ հռետորաբանությունից զերծ մնալու ուղղությամբ։
Գլխավոր քարտուղարը ի գիտություն է ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը և կրկին իր ամբողջական աջակցությունն է հայտնում այս վտանգավոր իրավիճակը կարգավորելու և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ, բանակցային ճամապարհով լուծումներ փնտրելու նրանց ջանքերին»,-ասված է հայտարարության մեջ։
Նմանատիպ նյութեր
1529 դիտում
12:24 19-09-2015
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել Խաղաղության միջազգային օրը դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները
1823 դիտում
12:53 10-08-2019
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Եմենում
3003 դիտում
14:30 27-09-2020
Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղարը կոչ է անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները
Այս բաժնից
934 դիտում
13:18 24-12-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
967 դիտում
12:53 24-12-2024
Երևանում աղբահանության վճարները կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի