Ճապոնիայի կենդանաբանական այգում սպիտակ վագրեր են ծնվել. տեսանյութ
Ճապոնիայի Սայտամա քաղաքի կենդանաբանական այգում տոն է. սպիտակ վագրի միանգամից 4 ձագուկներ են լույս աշխարհ եկել:
Այս կենդանիները նույն Բենգալյան վագրերն են, պարզապես՝ այլ գունավորմամբ, որը պայմանավորված է մուտացիայով:
Ձագերին հրապարակավ կցուցադրեն ապրիլին: Կհայտարարվի մրցույթ, որի ընթացքում կորոշվեն փոքրիկների անունները:
Որոշ տվյալներով՝ վայրի բնության մեջ ներկայում ընդամենը 100-200 սպիտակ վագր է մնացել, միայն Ճապոնիայում՝ 30-ը: