Արագածոտնիում հունվարին 86 երեխա է ծնվել
Արագածոտնի մարզի ծննդատներում 2015 թ. հունվար ամսին գրանցվել է 86 ծնունդ: Նրանցից 42-ը տղա է, 44-ը՝ աղջիկ:
Արագածոտնի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության տվյալներով, Աշտարակի տարածաշրջանում ծնվել է 32 երեխա՝ 10 տղա, 22 աղջիկ:
Ապարանի տարածաշրջանում ծնվել է 7 տղա եւ 4 աղջիկ ՝ ընդամենը 11 երեխա: Թալինի տարածաշրջանում ծնվել է 33 երեխա` 13 աղջիկ, 20 տղա: Արագածի տարածաշրջանում գրանցվել է 10 ծնունդ` 5-ական տղա եւ աղջիկ: