Քանի երեխա է ծնվել հունվարին՝ Վայոց ձորի մարզում
Այս տարվա հունվարին ՀՀ Վայոց ձորի մարզում ծնվել է 39 երեխա, որից 5-ը՝ կեսարյան հատման ճանապարհով: Այս մասին հայտնում է Վայոց ձորի մարզպետարանի լրատվական ծառայությունը:
Ծնունդներից 22-ը գրանցվել է Եղեգնաձորի բժշկական կենտրոնում, 16-ը՝ Վայքի բուժմիավորումում, 1-ը՝ Ջերմուկի առողջության կենտրոնում: