17497 դիտում
16:37 04-02-2015
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են BMW X5-ը, ГазЕль-ը և Ford-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երեւանում:
Ժամը 14:40-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում՝ թիվ 5 շենքի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ 29-ամյա Վարդան Սեյրանյանի վարած BMW X5 մակնիշի 80 OS 505 համարանիշի, 46-ամյա Արայիկ Կատայանի վարած Ford Transit մակնիշի 32 UU 995 համարանիշի և թիվ 31 երթուղին սպասարկող, Շիրակի մարզի բնակիչ, 56-ամյա Մամիկոն Գևորգյանի վարած ГазЕль մակնիշի 0642 S համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով Ford-ի վարորդը և նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 38-ամյա Արսեն Կատայանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն, իսկ Газель-ի ուղևոր, Երևանի բնակիչ 47-ամյա Նաիրա Ղալեցյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Վթարի հետևանքով Ford-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել կանգառում:
Օպերատիվորեն վթարի վայր է ժամանել ՀՀ Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը` 1 մարտական հաշվարկով:
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները եւ ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:
Վթարի մասին տեղեկացվել է ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչություն: Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության քննիչ Հրանտ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երեւանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+