211652_close_icon
views-count31714 դիտում article-date 21:10 06-04-2021

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Ford Mustang-ն ու թիվ 72 երթուղին սպասարկող ГАЗель-ը. վերջինս կողաշրջվել է. Ford-ի անվահեծանը կոտրվել է. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 6-ին, հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:50-ի սահմաններում Վարդաշեն թաղամասի Գուրգեն Մահարի փողոցից դեպի Մուշավան (ժողովրդին հայտնի Շորբուլախ) տանող ճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են  Երևանի բնակիչներ, 28-ամյա Արմեն Համբարձումյանի վարած Ford Mustang և  66-ամյա Գուրգեն Գրիգորյանի վարած  թիվ 72 երթուղին սպասարկող մարդատար ГАЗель  մակնիշի ավտոմեքենաները:

 Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ГАЗель-ը կողաշրջվել է:

Վթարի մասին Երևանի ճանապարհային ոստիկանության  օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Խաչիկ Գևորգյանը տեղեկությունը փոխանցել է Երևանի ՃՈ  պետ Խաչիկ Սամվելյանին, իսկ նույն կենտրոնի  պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակ, որտեղից ժամանել են դասակի հրամանատար Արտյոմ Մարտիրոսյանը, ավագ տեսուչ Շահեն Միսկարյանն ու տեսուչ Արմեն Մովսիսյանը:

 Փաստի առթիվ Ա. Մովսիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, նրանք եղել են սթափ:

Այս պահին  ГАЗель-ի վարորդի համար շտապօգնություն են կանչում դեպքի վայր, քանի որ նրա ինքնազգացողությունը կարծես թե վատացել է:

 Ֆոտոլրագրողը  հայտնում է, որ Ford Mustang-ը հայտնաբերվել է բախման վայրից մոտ 200 մետր հեռավորության վրա՝ վարորդի կողմից առջևի անվահեծանը կոտրված վիճակում:  ГАЗель-ում էլ ուղևոր է եղել, ով, բարեբախտաբար, չի տուժել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր