211652_close_icon
views-count1976 դիտում article-date 23:34 05-02-2022

Ընկալում կա, որ մեր արտաքին քաղաքականությունը որդեգրել է հստակ հակաչինական դիրքորոշում. Սուրեն Սարգսյան

Փաստորեն մենք բոյկոտեցինք Պեկինի Օլիմպիական խաղերը՝ Արևմուտքի օրինակով:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:

«Համաձայն այդ օրինակի, սպորտսմենները մասնակցում են՝ իշխանությունները դիվանագիտական բոյկոտ են հայտարարում (կամ բոյկոտում են առանց հայտարարելու այդ մասին) և պատվիրակություններ չեն ուղարկում:

Եթե նախորդ երեք դեպքերում՝ հակաչինական «Կրոնական ազատության ալիանսին» միանալը, Թայվանի էկոնոմիկայի նախարարին Հայաստան հրավիրելը և «Գոտի և Ճանապարհ» նախագծի նկատմամբ սառը և կրավորական կեցվածքը դիտարկում էի որպես անհեռատեսություն, ապա Պեկինի օլիմպիական խաղերին չմասնակցելը արդեն դիտարկում եմ, որպես բոյկոտ Չինաստանի նկատմամբ:

Ընկալում կա, որ մեր արտաքին քաղաքականությունը որդեգրել է հստակ հակաչինական դիրքորոշում»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր