211652_close_icon
views-count1083 դիտում article-date 20:19 03-02-2015

Եղիսաբեթ 2-րդը այլեւս շուն չի պահի

Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը այլեւս իր սիրելի կորգի ցեղատեսակի շուն չի պահի, հաղորդում է The Daily Express –ը: Ստացված տվյալների համաձայն՝ թագուհին վախենում է սայթաքել այդ կենդանիների պատճառով եւ լուրջ վնասվածքներ ստանալ: Բացի այդ, ավելի վաղ թագուհին հրաժարվել էր նորֆոլք-թերյեր ցեղատեսակի շների երկու ձագից, որոնց նրան էր նվիրել իր թոռնուհի Բեաթրիս արքայադուստրը: Ինչպես հայտնեց բարձրաստիճան պալատականներից մեկը, թագուհին վախենում է իր ոտքերի մոտ շների կուտակումից: Աղբյուրը հավելում է նաեւ, որ Եղիսաբեթ 2-րդը վախենում է սայթաքել եւ կոտրել ձեռքը կամ ոտքը, ինչի հետեւանքով էլ տեւական ժամանակով չի կարողանա կատարել իր պարտականությունները: «Ի վերջո, նա 88 տարեկան է, եւ այպես ասած երիտասարդ չէ», - մեջբերում է պալատականի խոսքերը Gazeta-ն: Այժմ թագուհին ընդամենը երկու կորգի է պահում, այնինչ նախկինում Եղիսաբեթ 2-րդը միաժամանակ ութ շուն էր պահում, հիշեցնում է թերթը:

Նմանատիպ նյութեր