Վրաստանում կալանավորը փախել է դատարանի դահլիճից
Վրաստանի Կախեթի տարածաշրջանում դատարանի դահլիճից տղամարդ է փախել, որը դատապարտվել էր երկու տարվա ազատազրկման դանակով մարդու վրա հարձակվելու համար, հաղորդում է «Գռուզիա Online»-ը:
21-ամյա Դմիտրի Խաչիաշվիլին դատարանի դահլիճում է եղել մետաղական արգելափակոցի ներսում, որի բանալին եղել է սեղանի վրա: Կալանավորին հաջողվել է վերցնել բանալին, բացել վանդակի դռնակը եւ դատարանի դահլիճի պատուհանից դուրս գալ:
Փախուստից հետո ոստիկաններին հաջողվել է գտնել կալանավորին Սագարեջոյի շրջանում, երբ նա մտադիր էր ուղեւորվել Թբիլիսի: Սակայն մթի պատճառով փախստականին կրկին հաջողվել է փախուստի դիմել:
Խաչիաշվիլին դատապարտվել էր այն բանի համար, որ դանակահարել էր համացանցով ծանոթացած տղամարդուն: Երբ նրանք միասին ռեստորան են գնացել, նոր ծանոթը նույնասեռական կապի առաջարկ է արել: Խաչիաշվիլին ի պատասխան դանակով հարվածել է նրան: վերջինիս վիճակը գնահատվում է կայուն: