2301 դիտում
18:19 03-02-2015
Գրքի շնորհանդես` Վենետիկում
Հունվարի 30-ին Վենետիկում կայացավ Իտալիայի հայերի միության նախկին նախագահ, Միլանի ու Տրենտոյի համալսարանների սոցիոլոգիայի դասախոս, պրոֆեսոր Հակոբ Մանուկյանի «Հայերի ներկայությունը Իտալիայում 1915-2000թթ.» գրքի շնորհանդեսը:
Իտալիայում ՀՀ դեսպանության հովանավորությամբ կայացած շնորհանդեսը, որին ներկա էին Վենետիկի քաղաքապետարանի, հասարակական շրջանակների և հայ համայնքի ներկայացուցիչներ ու լրագրողներ, կազմակերպվել էր Հայկական մշակույթի ուսումնասիրության և վավերագրման Վենետիկի կենտրոնի կողմից:
Միջոցառմանը ելույթ ունեցավ Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը: Նա իր խոսքում մեծապես կարևորեց գրքի հրատարակումը՝ այն համարելով լուրջ ներդրում իտալահայ համայնքի կյանքը ներկայացնող փաստագրական գրականության մեջ: Դեսպան Ղազարյանը նկատեց, որ պրոֆեսոր Հակոբ Մանուկյանի «Հայերի ներկայությունը Իտալիայում 1915-2000թթ.» գիրքը հրատարակվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին և մանրամասն պատկերում է Իտալիայում ապաստան գտած, Ցեղասպանությունը վերապրածների կյանքը:
Դեսպանն անդրադարձավ իտալահայ համայնքի 20 դար ունեցող պատմությանը՝ այն դիտարկելով որպես կարևորագույն ներուժ Հայաստանի և Իտալիայի միջև երկկողմ հարաբերությունների ամրապնդման հարցում: Դեսպանը խոսեց նաև 20-րդ դարում Իտալիայի Հանրապետության զարգացման գործում իտալահայ հասարակական գործիչների ավանդի մասին:
Ելույթներ ունեցան Վենետիկի քաղաքապետարանի մշակութային վարչության տնօրեն Ռոբերտո Էլլերոն, թղթակից Էդուարդո Պիտալիսը և գրքի հեղինակ Հակոբ Մանուկյանը:
Նմանատիպ նյութեր
1185 դիտում
19:55 05-03-2014
Գրքի շնորհանդես Մոսկվայում
1402 դիտում
18:36 29-04-2014
Գրքի շնորհանդես` ՀՀ ԿԳ նախարարի և դեսպանների մասնակցությամբ