211652_close_icon
views-count4679 դիտում article-date 17:31 03-02-2015

34-ամյա Իվետան ձեռքերով և ոտքերով հարվածել է նախկին սկեսուրին

34-ամյա Իվետա Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա երեխաներին տեսակցելու ժամանակ վիճաբանել է իր նախկին ամուսնու մոր՝ Սենիկ Վարդանյանի հետ, ծեծել նրան՝ ոտքով երկու անգամ դիտավորությամբ հարվածել է նրա ձախ ազդրին՝ պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ: Այդ միջադեպի ժամանակ ծեծել է նաև որդուն՝ Գոռ Փարսադանյանին, դիտավորությամբ մեկ անգամ ապտակել է և ոտքով երկու անգամ հարվածել նրա ձախ սրունքին: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից:

Նմանատիպ նյութեր