211652_close_icon
views-count621 դիտում article-date 16:36 03-02-2015

Կահիրեի օդանավակայանում հայտնաբերված պայթուցիկները նախազգուշացումով են եղել

Արաբական BBC-ն հաղորդել է, որ Կահիրեի օդանավակայանի ավտոկայանատեղիներում հայտնաբերված ռումբերից մեկում գրություն է եղել՝ «Սպասեք մեզ մայիս ամսին»: [url=https://shamshyan.com/hy/article/2015/02/03/41901/]Ինչպես ավելի վաղ հայտնել էինք[/url], այս առավոտ Կահիրեյի ոստիկանությունը օդանավակայանի շրջակայքում 2 ինքնաշեն պայթուցիկ սարք էր հայտնաբերել և վնասազերծել: Նշենք, որ մայիս ամսին Կահիրեում միջազգային տնտեսական համաժողով է լինելու: Կահիրեից նաև հաղորդագրություններ են տարածվում, որ առավոտյան Կահիրեի կենտրոնում պայթյուն է եղել, ոչ ոք չի տուժել:

Նմանատիպ նյութեր