ԵԱՀԿ Մինսկի խումբը աշխատում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների նոր հանդիպման վրա. Ուորլիք
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շարունակում են բարձր մակարդակով աշխատանքը ԼՂ հակամարտող կողմերի հետ: Այս մասին Trend գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Վերջինս կրկին ընդգծել է, որ հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում:
Ջ. Ուորլիքի խոսքով՝ կա հակամարտության խաղաղ կարգավորման ելք և դա կլոր սեղանի շուրջ բանակցություններն են:
«Շատ շուտով մենք հանդիպում կանցկացնենք Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Բացի այդ, աշխատում ենք նախագահների հանդիպման վրա»,-ասել է նա:
Ուորլիքը նաև հույս է հայտնել, որ արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը կպահպանեն երկխոսությունը պահպանելու մասին Փարիզում տված խոստումը: