ԵԱՀԿ Մինսկի խումբը Ժնևում Բաքվի հետ բանակցություններ է սկսել. ՌԻԱ Նովոստի
Ժնևում մեկնարկել են Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություները, որին մասնակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի ներկայացուցիչները և ադրբեջանական կողմը: Այս մասին հաղորդում է [url=https://ria.ru/20201008/peregovory-1578829541.html]РИА Новости[/url] լրատվական գործակալությունը:
Ըստ լրատվամիջոցի՝ հանդիպումն անցկացվում է գաղտնի վայրում, փակ ձևաչափով:
ՌԻԱ Նովոստիին հաստատել են, որ այսօր Ժնև է ժամանել Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը:
Իսկ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը երեկվանից գտնվում է Ժնևում: