211652_close_icon
views-count1707 դիտում article-date 12:14 03-02-2015

Հայաստան, աշխարհ. հունվարյան ամփոփում. տեսանյութ

Սահմանային լարվածությունը վերջին ամսին բարձր ցուցանիշ է գրանցել: Հակառակորդը նախկինից շատ է կրակում, հաճախակի դիվերսիաների դիմում՝ չխնայելով իր զինծառայողների կյանքը: Հայկական զինուժը սահմանին մի քանի մակարդակի պաշտպանություն ունի, իսկ տարատեսակ դիվերսիաներին պատասխանը դիպուկ է ու հուժկու: Մերոնց ձեռնարկած պատժիչ կամ կանխարգելիչ գործողությունները կորստաբեր են ադրբեջանական կողմի համար: Ադրբեջանցի գեներալները իրականում գիտակցում են հայկական կողմի հզոր հակահարվածի վտանգը: Բավական դիպուկ է արտահայտվել մեր Պաշտպանության նախարարը՝ ՙցանկացած պահի Ադրբեջանի տարածքը մենք կարող ենք վերածել մի այնպիսի թեժ կետի, որից ինքն Էլ գլուխ չի հանի՚: Ինչպես է հակառակորդը այժմ ՙգլուխ հանում՚ սահմանային իրավիճակից, ինչպիսինն է հայկական զինուժի բռունցքի ուժը: Վերջին շաբաթների քրոնիկոնը և անդրադարձ հունվարյան առաջին շաբաթների թեժ ու ողբերգական օրերին Գյումրիում եւ Փարիզում: Աղբյուրը` Aysor ATV
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր