211652_close_icon
views-count2240 դիտում article-date 08:01 20-11-2015

ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանում կարող է հարուցվել մեր պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու հարցը. «ՀԺ»

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում քննարկվելու են 2 խիստ հակահայ բանաձևերի նախագծեր, որոնցից մեկը հաստատվել Էր 15 օր առաջ, մյուսն Էլ կհաստատվի եկող երկուշաբթի։ ԵԽԽՎ սոցիալական հանձնաժողովը նոյեմբերի 23–ին քննարկելու Է «Ադրբեջանի սահմանամերձ շրջանները միտումնավոր զրկված են ջրից» անվանումով զեկույցը, որը վերաբերում Է ԼՂՀ Սարսանգի ջրամբարին։ Այն տապալելու որևԷ շանս այլևս չկա և, բնականաբար. սույն զեկույցը կդաոնա բանաձևի նախագիծ և քննարկման կդրվի հունվարին նախատեսված ԵԽԽՎ նստաշրջանում։ Նույն նստաշրջանում, հիշեցնենք, քննարկվելու է նաև 15 օր առաջ ընդունված «Բռնության աճը ԼՂ-ում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» Ռ. Ուոլթերի բանաձևի նախագիծը, որով պահանջվում է հայկական զորքերը դուրս բերել Ադրբեջանի գրավյալ տարածքներից։ Բայց սա դեռ ամենը չէ։ Ուոլթերի զեկույցի 17-րդ կետում խոսվում Էր ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությանը պատժելու մասին։ Այսինքն, ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանում կարող է հարուցվել մեր պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու հարցը»։

Նմանատիպ նյութեր