211652_close_icon
views-count1320 դիտում article-date 21:18 03-02-2021

Բրունու Ֆերնանդեշի հունվարյան տրանսֆերը ճանաչվել է լավագույնը ԱՊԼ-ի պատմության մեջ

BBC-ն իր կայքում ֆուտբոլային երկրպագուների շրջանում քվեարկություն է անցկացրել, որտեղ որոշվել է ԱՊԼ-ի պատմության մեջ հունվարյան լավագույն տրանսֆերը: Քվեարկությանը ներկայացվել են Բրունու Ֆերնանդեշի, Նեմանյա Վիդիչի, Պատրիս Էվրայի (բոլորն էլ՝ «Մանչեսթեր Յունայթեդ»), Լուիս Սուարեսի, Վիրջիլ վան Դեյքի, Ֆիլիպե Կոուտինյոյի (բոլորն էլ՝ «Լիվերպուլ»), Պիեր-Էմերիկ Օբամեյանգի («Արսենալ») և մի շարք այլ խաղացողների տեղափոխությունները: 31 տոկոսով առաջին տեղը զբաղեցրել է Ֆերնանդեշը: 2020թ. ձմռանը «Մանչեսթեր Յունայթեդը» պորտուգալացուն «Սպորտինգից» գնեց մոտ 47 մլն ֆունտով: Երկրորդ տեղը վան Դեյքն է (26%), որին հաջորդում են Վիդիչը (15%) և Սուարեսը (13%):

Նմանատիպ նյութեր