4127 դիտում
10:43 03-02-2015
Ի՞նչ են ցանկացել ապացուցել Բերձորում ավտոերթի մասնակիցների վրա հարձակվողները. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ հունվարի 31-ին հայ հանրությունը ցնցվեց Արցախից ստացված լուրից: ԼՂՀ ոստիկանությունը Բերձորի հատվածում կանգնեցրել էր Ստեփանակերտ ուղևորվող «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության ավտոշարասյունը, մասնակիցների նկատմամբ դաժան բռնություն կիրառելով՝ ստիպել ետ շրջվել և վերադառնալ Երևան:
Հարձակված անձինք չէին խնայել անգամ կանանց և երեխաներին: ՀՀ և ԼՂՀ պաշտոնյաներից ոչ մեկը պատասխանատվություն չի ստանձնել կատարվածի համար: Ակնհայտ է, որ հրամանը տրվել է ամենավերևից: Թերևս այդ մարդը, ով էլ նա լինի, հաստատ ուղեղով չի մտածել: «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության անդամները ֆիզիկապես տուժել են, քանի որ մարմնական վնասվածքներ են ստացել, բայց կկազդուրվեն: Իսկ տեղի ունեցածի քաղաքական հետևանքն այլևս հնարավոր չի լինի շտկել:
Մեկ հրամանով ջուրը գցվեց հայկական կողմի 23 տարվա՝ Արցախը ժողովրդավարական երկիր ներկայացնելուն միտված աշխատանքը: Ի՞նչ են ցանկացել ապացուցել ավտոերթի մասնակիցների վրա հարձակվողները, որ իրենք մարդ ծեծելու գործում վարպետացե՞լ են, թե՞ որ իրենք պատրաստ են հոշոտելու ընդդիմադիր հայացք ունեցողներին: «100-ամյակն առանց ռեժիմի», կամ նույն է թե՝ «Նախախորհրդարան», կամ այժմ արդեն իրենց «Հիմնադիր խորհրդարան» ներկայացողների նախաձեռնությունն արդեն երկու տարուց ավել է, ինչ գոյություն ունի, բայց միևնույն է՝ Հայաստանի հանրության շրջանում այն երբեք լայն արձագանք չի գտել: Եթե այս նախաձեռնության անդամների վրա հարձակումները չլինեին, ապա այն հանրության ուշադրությանը երբևէ չէր էլ արժանանա:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
5131 դիտում
09:12 30-08-2016
Պարզվել է, որ Բելգիայում Աշոտյանի վրա հարձակվողները շարքային կողոպտիչներ են եղել. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1069 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1696 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»