Սպիտակ տան հարեւանությամբ զինված կնոջ են ձերբակալել
ԱՄՆ հատուկ ծառայությունները Սպիտակ տան հարեւանությամբ ատրճանակը ձեռքին մի կնոջ են ձերբակալել:
Նրան հարցաքննում են. պարզվել է, որ Միչիգանից է: Վերջին շրջանում Սպիտակ տուն ներխուժելու փորձերը հաճախակի են դարձել: Օրերս էլ Այովա նահանգի զինված բնակիչն էր այդպիսի փորձ կատարել:
Այս դեպքերի պատճառով Սպիտակ տան հատուկ ծառայության ղեկավարը պաշտոնանկ էր արվել: