Վլադիմիրսկում միգրանտը թալանել ու սպանել է տաքսու կին-վարորդին
ՌԴ Վլադիմիրսկի շրջանի քննիչները բացահայտել են տաքսու կին-վարորդի դաժան սպանությունը: Պարզվել է, որ նրա վրա դանակով հարձակվել է Միջին Ասիայից եկած ուղեւորը, սպանել ու թալանել: Ուզբեկստանի 22-ամյա քաղաքացու խոսքով՝ ինքը գումար չի ունեցել եւ այդ արարքին դիմել է իր երեխային կերակրելու նպատակով:
Տղամարդը 2011 թվականից գտնվել է ՌԴ-ում, ունեցել աշխատանքի թույտվություն, սակայն այդպես էլ չի կարողացել աշխատանք գտնել:
Սպանությունը տեղի է ունեցել այս տարվա հունվարի 27-ին՝ Կլյազմենսկի գյուղում: Չարագործը տաքսի է կանչել, ապա փորձել թալանել 28-ամյա կին վարորդին: Վերջինս փորձել է փախչել, սակայն տղամարդը դանակի հարվածներ է հասցրել, ապա մարմինը դրել ավտոմեքենան եւ այրել այն: